Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. Պահանջում են Սուրիկ Խաչատրյանին ենթարկել քրեական պատասխանատվության
«Ուզում են իրենց սցենարն իրականացնեն: Մենք դա թույլ չենք տա»,- կառավարության շենքի դիմաց Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հավաքվածներից ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով, Հայաստանում անպաժելիության մթնոլորտ է, դրա հետևանք էր նաև հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքը՝ սպանության ելքով:
«Սուրիկ Խաչատրյանը ապտակեց Սիլվային, Րաֆֆի Հովհաննիսյանին հրապարակային ասաց, որ գլուխդ կջարդեմ, ոնց որ օձի գլուխն եմ ջարդում, բայց իշխանությունների կողմից ադեկվատ գնահատական չեղավ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:
Նրա դիտարկմամբ, միգուցե «զոհաբերեն Սուրիկ Խաչատրյանի որդուն, թիկնապահին, բայց նրա վրայից ուզում են հանել ամեն ինչ, որպեսզի իշխանության վրա չգա»:
Դ. Սանասարյանը նշեց, որ իրենք այլ քայլեր էլ նախատեսում իրականացել. միգուցե գնան Գորիս, փակեն ճանապարհը և այլն:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել ազատել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: