Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարի ռազմաուսումնական հաստատություններ կընդունվեն նաև աղջիկներ: Այդ մասին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պաշտպանության նախարարությունը շարունակում է իր որդեգրած հետևողական բարեփոխումների և նորարությունների քաղաքականությունը, որոնք կնպաստեն ՀՀ ԶՈւ-երի մարտունակության բարձրացմանը, հասարակության վստահության ամրապնդմանը և այլն: Կրթական բարեփոխումների շրջանակում, ինչպես արդեն հայտարարել էինք, այս տարի ռազմաուսումնական հաստատություններ կընդունվեն նաև աղջիկներ: Լրացուցիչ մանրամասների համար կլինի համապատասխան հայտարարություն», -տեղեկացրել է նա: