Սուրիկ Խաչատրյանն այլևս մարզպետ չէ
Քաղաքական
11:14 06/06/2013

Սուրիկ Խաչատրյանն այլևս մարզպետ չէ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ազատվեց մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Հիշեցնեք, Գլխավոր դատախազության հաղորդմամբ, 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին և Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։

Ըստ աղբյուրի, նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է:

Placeholder
Սուրիկ Խաչատրյանն այլևս մարզպետ չէ