Հենրիխ Մխիթարյանը` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում
Աշխարհում
15:41 06/06/2013

Հենրիխ Մխիթարյանը` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում

Ամփոփելով ֆուտբոլային մրցաշրջանի արդյունքները` football.ua-ն կազմել է Ուկրաինայի առաջնության խորհրդանշական հավաքական, որի կազմում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Քանի որ միանգամից չորս կենտրոնական կիսապաշտպաններ են հայտնվել հավաքականում, նշված տեղեկատվական կայքի խմբագրակազմը որոշել է մեկ սկզբունքային փոփոխություն կատարել և առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին դիրքավորել հարձակվողի գոտում, առավել ևս, որ հայ ֆուտբոլիստն այդ գծում լուրջ այլընտրանք էլ չունի: Այս փոփոխության արդյունքում հավաքականի կազմում է մնացել Կլեյտոն Շավիերը, ով, անշուշտ, չէր նշվի, եթե հայ ֆուտբոլիստը ներկայացվեր որպես հարձակողական ոճի կիսապաշտպան:

«Առաջնության լավագույն ռմբարկու և մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեր տարբերակում նշված է որպես հարձակվող: Չնայած նրա դիրքը «Շախտյորում» նաև այդպես կարելի է որակել. նա հաստատապես ավելի հաճախ է հայտնվում հարվածային դիրքում, քան անվանական հարձակվող Լուիս Ադրիանոն: Իսկ արդյունավետության մասին խոսելու անհրաժեշտություն չկա»,-նշում է football.ua-ն:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում