Անդրիասյանը վերջին տուրում կխաղա Մճեդլիշվիլու հետ
Սպորտ
16:10 06/06/2013

Անդրիասյանը վերջին տուրում կխաղա Մճեդլիշվիլու հետ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Լևան Պանցուլայայից, Միխեիլ Մճեդլիշվիլուց (Վրաստան) և Ֆարուխ Ամոնատովից (Տաջիկստան): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ տուրում Անդրիասյանը սպիտակներով կխաղա Մճեդլիշվիլու հետ:

Գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Գևորգ Հարությունյանն ունեն 7-ական միավոր:

Placeholder
Անդրիասյանը վերջին տուրում կխաղա Մճեդլիշվիլու հետ