Թուրքիայի խոշոր բանկերից մեկը լուրջ վնասներ է կրել ցույցերի պատճառով
Տնտեսություն
12:10 06/06/2013

Թուրքիայի խոշոր բանկերից մեկը լուրջ վնասներ է կրել ցույցերի պատճառով

«Ermenihaber.am» լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական աղբյուրներ, հայտնում է, որ օրեր շարունակ Թուրքիայում կազմակերպվող բողոքի ակցիաները և ոստիկանության հետ բախումներն անհետևանք չեն մնում երկրի տնտեսության համար:

Թուրքիայի ամենամեծ բանկերից մեկի` «Garanti bankası»-ի նախագահ Էրգուն Օզենը հայտարարել է, որ Գեզի զբոսայգու ցույցերի հետևանքով բանկում 35-40 միլիոն թուրքական լիրայի չափով ավանդներ է դուրս բերվել և 1500 պլաստիկ քարտ չեղյալ է հայտարարվել:

Օզենը նշել է, որ այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել բանկի հաճախորդների որոշումների վրա, բայցևայնպես բանկի ղեկավարությունը փորձում է ըմբռնումով մոտենալ հարցին:

Բանկի գլխամասային մասնաշենքի առջև կազմակերպված ցույցին անդրադառնալով` բանկի նախագահը տեղեկացրել է. «Ես նրանց ասացի, որ բանկը աշխատակիցների շնորհիվ է կարողանում գործել: Աշխատակիցներն էլ երեկոյան գործից դուրս գալով Գեզի զբոսայգի են գնում և մասնակցում բողոքի ակցիաներին»:

Placeholder
Թուրքիայի խոշոր բանկերից մեկը լուրջ վնասներ է կրել ցույցերի պատճառով