ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվելուց հետո, Վարդան Բոստանջյանը հասկացավ, որ կուսակցությունն իր կարիքը չունի
Օրվա մամուլ
09:40 07/06/2013

ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվելուց հետո, Վարդան Բոստանջյանը հասկացավ, որ կուսակցությունն իր կարիքը չունի

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել Է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ ինչի՞ց սկսվեց այդ ամենը:

Վ. Բոստանջյանը պատասխանել է. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ, ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդ»:

Հարցին՝ Վ. Բոստանջյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ անդամ, նա պատասխանել է. «Այդպես համարեք, դուրս գամ, թե ներս մտնեմ՝ ի՞նչ տարբերություն, դրանից ոչ մի բան չի փոխվի, մոլորակի առանցքը դրանից չի տատանվի»:

Placeholder
ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվելուց հետո, Վարդան Բոստանջյանը հասկացավ, որ կուսակցությունն իր կարիքը չունի