Սամվել Խաչատրյանին փոխարինեց Նազարեթ Մնացականյանը
Քաղաքական
17:27 07/06/2013

Սամվել Խաչատրյանին փոխարինեց Նազարեթ Մնացականյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

Նազարեթ Մնացականյան ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 10-ին` Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: 1980-1985 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 2000-2003 թթ.` ՌԴ Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայում:
2009 թ. ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված թմրամիջոցների հսկման ծրագիր, վերապատրաստում Գերմանիայում

Աշխատանքային գործունեություն

1979-1980 թթ. - Թալինի էլեկտրասարքերի գործարան, բանվոր
1984-1987թթ. - Թալինի մեքենայացված աշխատանքների բաժանմունք, բրիգադավար
1987-1990 թթ. - ՀԼԿԵՄ Թալինի շրջկոմի կազմակերպչական աշխատանքների բաժնի վարիչ
1990-1993 թթ. - «Հայ ջրատարշին» միավորման Թալինի ջրատարների շինարարության և շահագործման վարչության պետ
1993-1994 թթ. - ՆԳՆ Արաբկիրի բաժնի օպերլիազոր, ապա ավագ օպերլիազոր
1994-1997 թթ. - ՆԳՆ ԿՀԴՊ վարչության ավագ օպերլիազոր
1997-2005 թթ. - ՆԳՆ Օպերատիվ-փնտրողական վարչության բաժնի պետ, ապա վարչության պետի տեղակալ
2005-2007 թթ. - ՀՀ ոստիկանության Օպերատիվ-փնտրողական վարչության պետ
2007-2011 թթ. - ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ
2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Ոստիկանության գնդապետ է: Պարգևատրվել է «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի, «Օրենքի պատվար» մեդալներով, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշաններով, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ՆԳ նախարարության և ՌԴ Թմրամիջոցների հսկման ծառայության տնօրենի, Բելառուսի ՆԳ նախարարի, Ուկրաինայի ՆԳ նախարարի, Ղազախստանի ՆԳ նախարարի կողմից բազմաթիվ մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և պարգևներով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
 

Placeholder
Սամվել Խաչատրյանին փոխարինեց Նազարեթ Մնացականյանը