Պետրոսյանն ու Մելքումյանը` առաջատարների ցանկում
Սպորտ
17:48 07/06/2013

Պետրոսյանն ու Մելքումյանը` առաջատարների ցանկում

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում 6 տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր և գրոսմայստեր Վլադիսլավ Նևեդնիչիի (Ռումինիա) հետ գլխավորում են աղյուսակը:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, գրոսմայստերներ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանը և պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանն ունեն 4,5-ական միավոր:
 

Placeholder
Պետրոսյանն ու Մելքումյանը` առաջատարների ցանկում