Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներն օգնում են ջրհեղեղից տուժածներին
Աշխարհում
15:15 07/06/2013

Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներն օգնում են ջրհեղեղից տուժածներին

Չեխիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում կործանարար ջրհեղեղը չի շրջանցել նաև ֆուտբոլը:

Այսօր Չեխիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հայտարարել են, որ կզոհաբերեն 2 մլն կրոն (մոտ 80 հազար եվրո)` ջրհեղեղի հետևանքների վերացման համար: Այս մասին հայտնում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Ազգային հավաքականը որոշել է սոցիալական ֆոնդի միջոցով զոհաբերել 2 մլն կրոն` ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար` կապված մարզադաշտերի հետ»,- հաղորդել է ազգային թիմի ավագ Թոմաշ Ռոսիցկին:

Չեխիայի ֆեդերացիան նաև աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Իտալիա հանդիպման 1200 տոմս է նախատեսել փրկարարների համար:

Placeholder
Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներն օգնում են ջրհեղեղից տուժածներին