Գազի թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի ընդամենը 5% (լրացված)
Տնտեսություն
11:45 07/06/2013

Գազի թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի ընդամենը 5% (լրացված)

Գազի թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի ընդամենը 5%: Այս մասին այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այսինքն, ըստ նրա, եթե այսօր գազալցակայաններում 1 խմ գազը վաճառվում է 200 դրամով, ապա թանկացումից հետո կլինի` 210 դրամ:

«Կարծիքներ են հնչում, որ գազի բարձրացումով տրանսպորտի գինը մի քանի անգամով կբարձրանա, բայց մենք վերլուծություններ ենք արել, որի համաձայն` գազի բարձրացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի 5%: Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ կբարձրանա` խնդրում եմ դա մեր հետ չկապել»,- ասաց Ռ.Նազարյանը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի  խոսքերով` գազալցակայանները մտնում են այն սպառողների մեջ, որոնք սպառում են 10 հազար խմ գազ: «10 հազար խմ և ավելի գազ սպառող բաժանորդները նախկին պայմանագրի համաձայն վճարել են նաև կալորիականության համար: Այսինքն` նախորդ սակագնով նրանք վճարել են 243-244 դոլարին համարժեք դրամ: Հիմա 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդները պետք է վճարեն 277 դոլարին համարժեք դրամ, դրանց մեջ են մտնում նաև գազալցակայանները: Սա նշանակում է, որ այդ սպառողների համար գազի սակագինը թանկանում է ընդամենը 9%-ով»,- ասաց Վ.Հարությունյանը:

 Նախորդող` Հաստատվեց գազի նոր սակագինը. 1 խմ-ի համար սպառողը պետք է վճարի 156 դրամ

Placeholder
Գազի թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի ընդամենը 5% (լրացված)