Ռ. Մորնինգսթար. ԼՂ գործընթացում առաջընթաց է նկատվում
Քաղաքական
14:00 08/06/2013

Ռ. Մորնինգսթար. ԼՂ գործընթացում առաջընթաց է նկատվում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է առաջընթաց: Այս մասին Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ակտիվորեն մասնակցում է բանակցություններին և փորձում է դրանք մեռյալ կետից առաջ տանել:

«ԱՄՆ պետքարտուղարը անցած շաբաթ առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Քերին շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ»,- նշել է Ռ.Մորնինգսթարը:
Նա հավելել է, որ այդ հարցն ամբողջովին կախված է հակամարտող կողմերից:

Placeholder
Ռ. Մորնինգսթար. ԼՂ գործընթացում առաջընթաց է նկատվում