Ռոնալդու. «Ռեալի» հետ ընդհանուր հայտարարի կհանգենք»
Աշխարհում
13:39 08/06/2013

Ռոնալդու. «Ռեալի» հետ ընդհանուր հայտարարի կհանգենք»

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ նույնիսկ չի կարող մտածել այն մասին, որ իր թիմը կարող է չհայտնվել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այդ մասին նա խոսել է ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո:

«Անկեղծ ասած` ես նույնիսկ չեմ մտածել, որ կարող ենք մնալ առանց աշխարհի առաջնության,- նշել է Ռոնալդուն:- Օբյեկտիվորեն նման բան կարող է լինել, սակայն ես աշխատում եմ լավատեսորեն մտածել: Եթե լավ աշխատենք մնացած խաղերում և սառնասրտություն պահպանենք, ապա Բրազիլիա մեկնելու լավ հնարավորություններ կունենանք»:

Ռոնալդուն նաև վստահեցրել է, որ պայմանագրի երկարաձգման հարցում ընդհանուր հայտարարի կգա «Ռեալի» ղեկավարության հետ:

«Ամեն ինչ լավ է, այդ առումով ես չեմ անհանգստանում, գիտեմ, որ ընդհանուր հայտարարի կհանգենք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է պորտուգալական մամուլը:

Placeholder
Ռոնալդու. «Ռեալի» հետ ընդհանուր հայտարարի կհանգենք»