Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում ուսումնասիրողները հայտնաբերել են Ադոլֆ Հիտլերի մերձավորներից Ալֆրեդ Ռոզենբերգի՝ 1936-1944 թթ. արված գրառումներով օրագիրը, գրում է «Ռոյթերզ» գործակալությունը: Դրանք նացիստական ժամանակաշրջանի, Հոլոքոստի պատմության ուսումնասիրության համար մեծ նշանակություն կունենան: Այս մասին հայտարարել են Վաշինգտոնում Հոլոքոստի հուշահամալիրում:
Օրագրում առկա են մինչ այժմ անհայտ փաստեր, Ռոզենբերգը նկարագրում է իր հանդիպումները Ադոլֆ Հիտլերի, Հենրիխ Հիմմլերի և Հերման Գերինգի հետ, նաև դետալներ խորհրդային տարածքների շրջափակման և Երրորդ ռեյխում ղեկավարության միջև եղած անհամաձայնության մասին:
Պատերազմից հետո Ալֆրեդ Ռոզենբերգին Նյուրնբերգի տրիբունալը ճանաչել է ռազմական գլխավոր հանցագործներից մեկն ու դատապարտել մահապատժի: Այս օրագիրը նյուրնբերգյան դատավարության ժամանակ որպես ապացույց է օգտագործվել, սակայն հենց դատավարությունից հետո կորել է: