Պերես. «Ռոնալդուն չի մտածում «Ռեալից» հեռանալու մասին»
Աշխարհում
15:53 10/06/2013

Պերես. «Ռոնալդուն չի մտածում «Ռեալից» հեռանալու մասին»

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրականապես հերքել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի` այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:

«Ես պատրաստվում են ծայրահեղ պարզ արտահայտվել. իմ, Ռոնալդուի ու երկրպագուների նպատակն այն է, որ նա հնարավորինս երկար տարիներ խաղա այստեղ,- ասել է Պերեսը «Marca»-ին տված հարցազրույցում:- Իսկ երբ այդքան շատ մարդիկ նույն բանն են ուզում, որևէ խնդիր չի կարող լինել:

«Ռեալը» չի ուզում Ռոնալդուին թիմում պահել միայն այն բանի համար, որ «Բարսելոնը» Մեսսի ունի: Մտադիր ենք նրա հետ երկար աշխատել, որովհետև նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է` անկախ այն բանից Մեսսին կա՞, թե՞ ոչ: Քրիշտիանուն դեռ երկու տարվա պայմանագիր ունի, և մենք ուզում ենք հնարավորինս երկար համագործակցել, որովհետև մեր նախագծի ապագան կապված է նրա անվան հետ»:

Placeholder
Պերես. «Ռոնալդուն չի մտածում «Ռեալից» հեռանալու մասին»