Բենզեման ծնկի վիրահատության է ենթարկվել
Աշխարհում
15:43 11/06/2013

Բենզեման ծնկի վիրահատության է ենթարկվել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում կիրակի 70 րոպե անցկացրեց խաղադաշտում Բրազիլիայի ընտրանու հետ ընկերական խաղում, աջ ծնկի վիրահատության է ենթարկվել Լիոնի հիվանդանոցներից մեկում:

Բենզեմային վիրահատել է վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտի հայտնի դոկտոր Սոնների-Կոտտետը, ով ժամանակին վիրահատել է նաև «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մամադու Դիարրային` ծնկի ծանր վնասվածքը բուժելու համար:

Բենզեմայի վնասվածքը, սակայն, ամենևին էլ չես դասի ծանր դեպքերի շարքին: Այդ վիրահատությունը հասարակ է համարվում և նույնիսկ անեստեզիա չի պահանջում, քանի որ խոսքր ոչ այնքան ծանր, որքան ցավագին վնասվածքի մասին է:

Հուլիսի 15-ից Բենզեման կկարողանա միանալ իր թիմին և լիարժեք նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Placeholder
Բենզեման ծնկի վիրահատության է ենթարկվել