ԱՄՆ Գերագույն դատարանը չի քննի Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին որոշումը
Քաղաքական
11:07 11/06/2013

ԱՄՆ Գերագույն դատարանը չի քննի Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին որոշումը

ԱՄՆ Գերագույն դատարանը հունիսի 10-ին հայտարարել է, որ չի քննելու իններորդ շրջանային դատարանի որոշումը, որով չեղյալ է համարվել Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Գործը քննելուց հրաժարվելու մասին Գերագույն դատարանի որոշումը թույլ է տալիս պաշտպանել ստորին ատյանի դատարանի որոշումը, որի շնորհիվ բավականին արդյունավետ արգելափակվել են ԱՄՆ քաղաքացիների կողմից փոխհատուցում ստանալու վերաբերյալ հայտերը:

Հայցվորների փաստաբանները, ինչպես նաև Ամերիկայի հայկական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Գերագույն դատարանի վճռի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 2012թ փետրվարին 12 դաշնային դատավորներ միաձայն որոշել են, որ փոխհատուցման վճարման մասին Քալիֆոռնիայի օրենքը հակասահմանադրական է:

 

Placeholder
ԱՄՆ Գերագույն դատարանը չի քննի Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին որոշումը