«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության միջին միավորը 13,25 է
Կրթություն, գիտություն
11:52 11/06/2013

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության միջին միավորը 13,25 է

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական միասնական քննության միջին գնահատականն արդեն հայտնի է. այս տարի միջին միավորը 13,25 է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքերով` 79 դիմորդ 20 միավոր է ստացել, ինչը կազմում է քննությանը մասնակից դիմորդների 1%-ը: «Ես գտնում եմ, որ հայոց լեզվի համար սա ցածր արդյունք է, քանի որ այլ առարկաներից 20 միավոր ստացածների թիվն ավելի մեծ է»,- ասաց Գ.Մելիքյանը:

Նշվեց նաև, որ դիմորդների 9%-ը ստացել է բացասական գնահատական:

Հիշեցնենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 9000 դիմորդ: Գ.Մելիքյանը հայտնեց, որ քննությանը մասնակցել է 8648 դիմորդ:

Նշենք, որ 2013-14 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 15 000 դիմորդներ:

Նախորդող`
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության ընթացքում տհաճ անակնկալներ չեն լինի. խոստացել են թեստերի հեղինակները

Placeholder
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության միջին միավորը 13,25 է