ԲՀԿ-ականներին արգելե՞լ են խոսել
Օրվա մամուլ
09:34 12/06/2013

ԲՀԿ-ականներին արգելե՞լ են խոսել

Չնայած Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ականների սուր քննադատությանը` ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեկ ողջ կազմով ներկա է եղել Տարոն Մարգարյանի երդմնակալությանը ու ծափողջույններով ողջունել Մարգարյանի երդումը որպես քաղաքապետ: ԲՀԿ ավագանու ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:

ԲՀԿ-ական ավագանի Թամար Պողոսյանը «Ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է ` կուսակցությունում արգելել են խոսել` հայտարարել է. «Ո՛չ, չկա այդպիսի բան»:

Placeholder
ԲՀԿ-ականներին արգելե՞լ են խոսել