Քիմ Քարդաշյանը հավատում է Հայաստանի հավաքականին
Աշխարհում
13:05 12/06/2013

Քիմ Քարդաշյանը հավատում է Հայաստանի հավաքականին

Ամերիկահայ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը վստահ է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դեռ հնարավորություն ունի` խաղալու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունում: Հիշեցնենք, որ երեկ մեր ընտրանին Կոպենհագենում 4:0 հաշվով ջախջախեց Դանիայի հավաքականին, ինչը հիացրել է Քիմին:

«Առաջ, Հայաստան: Դուք տեսա՞ք, թե ինչպես Հայաստանը Դանիային 4:0 հաշվով հաղթեց ֆուտբոլային խաղում: Աշխարհի առաջնություն մեկնելու երազանքը դեռ կենդանի է»,- գրել է նա տվիտտերյան իր էջում:

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը 6 խաղից հետո վաստակել է 6 միավոր և իր ընտրական խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Առջևում Իտալիայի (15 միավոր), Բուլղարիայի (10) և Չեխիայի (9) ազգային թիմերն են:

Placeholder
Քիմ Քարդաշյանը հավատում է Հայաստանի հավաքականին