«Ընդհատված մանկություն». Փոքրիկ Լենայի իրական պատմությունը
Մշակույթ
16:41 13/06/2013

«Ընդհատված մանկություն». Փոքրիկ Լենայի իրական պատմությունը

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ընդհատված մանկություն» ֆիլմի պրեմիերան: 45 րոպե 45 վայրկյան տևողությամբ ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա:

Ֆիլմում ներկայացված են Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերը և փոքրիկ Լենայի իրական պատմությունը, ով փրկվում է ջարդերից, գերի ընկնում, այնուհետև 129 օր ապրելով ադրբեջանցի մի ծեր կնոջ տանը, ի վերջո վերադարձվում հայկական կողմին:

Ֆիլմի ռեժիսորն է Ջիվան Ավետիսյանը, սցենարիտսը Կարինե Խոդիկյանն է: Լենայի կերպարը մարմնավորել է Մարիա Ղարագուլյանը, իսկ ադրբեջանցի կնոջ կերպարը՝ Գրետա Մեջլումյանը:

Նշենք, որ ֆիլմը վերջերս ներկայացվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնի շուկայում։

Placeholder
«Ընդհատված մանկություն». Փոքրիկ Լենայի իրական պատմությունը