Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Հայրապետյան. «Ռաֆայել Նազարյանն իրավունք չուներ նման բան ասել» (Տեսանյութ)
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի խոսքերը որակեց ոչ բարոյական: Վերջինս Իսլանդիայի ընտրանու հետ խաղից հետո հայտարարել էր, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից, սակայն հաշիվն ամենևին այլ բան էր հուշում: Մեր տղաները պարտվել էին 1:2 հաշվով:
«Ինչպե՞ս կարող եմ կիսել Ռաֆայել Նազարյանի կարծիքը: Զարմանում եմ նրա խոսքերի վրա: Չեմ ցանկանում կոպիտ բառեր ասել: Պարտված խաղից հետո հնարավոր չէ գոհ լինել: Գտնում եմ, որ մարզիչն իրավունք չուներ նման բան ասել և դա բարոյական չեմ համարում»,- հայտարարեց Հայրապետյանը:
Այն հարցին, որ Դանիա-Հայաստան խաղից հետո դանիական մամուլը պահանջում է Մորտեն Օլսենի հրաժարականը և որ այդ մասնագետը 13 տարի շարունակ մարզում է ընտրանին, ճի՞շտ է արդյոք 1 խաղի արդյունքով նրան պաշտոնանկ անելը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ դա Դանիայի և այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդիրն է: Ինքն ունի իր երկիրը, իր հավաքականը և իրեն հուզում են միայն այստեղ տեղի ունեցող խնդիրներն ու իրադարձությունները: