Օփրա Ուինֆրին 12 միլիոն դոլար է հատկացրել աֆրո-ամերիկյան թանգարան կառուցելուն
Մշակույթ
09:29 13/06/2013

Օփրա Ուինֆրին 12 միլիոն դոլար է հատկացրել աֆրո-ամերիկյան թանգարան կառուցելուն

Ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին 12 միլիոն դոլար է նվիրաբերել Վաշինգտոնում աֆրո-ամերիկյան պատմության ու մշակույթի թանգարանի կառուցմանը, հաղորդում է «Վաշինգտոն Պոստը»:

Թանգարանը բացվելու է 2015 թվականին: Թանգարանի հավաքածուում ավելի քան 22 հազար ցուցանմուշ կլինի:

Ընդհանուր առմամբ, թանգարանի կառուցման համար անհրաժեշտ է հավաքել 500 միլիոն դոլար, գումարի կեսը խոստացել է տրամադրել ԱՄՆ կոնգրեսը: Արդեն իսկ հավաքվել է շուրջ 335 միլիոն,որից 140-ը նվիրաբերել են անհատ հովանավորները: Ամենախոշորը Ուինֆրիի նվիրատվությունն է:

Placeholder
Օփրա Ուինֆրին 12 միլիոն դոլար է հատկացրել աֆրո-ամերիկյան թանգարան կառուցելուն