Աշխարհի ամենահայտնի «Happy birthday to you»  երգը կռվախնձոր է դարձել
Մշակույթ
09:44 14/06/2013

Աշխարհի ամենահայտնի «Happy birthday to you» երգը կռվախնձոր է դարձել

Աշխարհի ամենահայտնի երգը, որ երգում են օրական տասնյակ հազարներով ու տարբեր լեզուներով` «Happy birthday to you», կռվախնձոր է դարձել: Մասնավորապես, Նյու Յորքի դատարանը վարույթ է ընդունել Good Morning to You Productions-ի հայցը, որը ներկայումս վավերագրական ֆիլմ է նկարահանում երգի պատմության վերաբերյալ: Հայցով պահանջվում է չեղյալ հայտարարել երգի հեղինակային իրավունքները, քանի որ, ասված է հայցում, երգը հանդիսանում է հանրային սեփականություն, մինչդեռ ինչ-որ ընկերություն երկար տարիներ դրա դիմաց լիցենզիոն վճարումներ է ստացել:

«ՌԻԱ Նովոստին» հիշեցնում է, որ «Happy birthday to you» երգը գրվել է 1893թ-ին Լուիսվիլլի ուսուցչուհիներ Փեթթի և Միլդրեհ Հիլլի կողմից: Այն Գինեսի գրքի կողմից ճանաչվել է անգլալեզու ամենահայտնի երգը աշխարհում:
 

Placeholder
Աշխարհի ամենահայտնի «Happy birthday to you» երգը կռվախնձոր է դարձել