«Хочу сказать от лица коллектива Բարև ձեզ». Շևչուկն ու ДДТ-ն Երևանում են
Մշակույթ
13:25 15/06/2013

«Хочу сказать от лица коллектива Բարև ձեզ». Շևչուկն ու ДДТ-ն Երևանում են

«Хочу сказать от лица коллектива Բարև ձեզ»,- լրագրողներին ողջունեց լեգենդար «ДДТ» ռոք-խմբի անփոխարինելի լիդեր Յուրի Շևչուկը: Նշենք, որ վաղը այսօր երեկոյան մեծ տոն է սպասվում ռոքի բոլոր սիրահարներին` Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «ДДТ»-ի համերգը: «MEZZO production»-ի հրավերով Հայաստան ժամանած խումբը նախքան համերգը հանդիպում անցկացրեց լրագրողների հետ, որպեսզի պատմի թե’ համերգային ծրագրի, թե’ առաջիկա ծրագրերի մասին: Մինչ համերգը զգուշացվեց` հանրահայտ «Осень» հիթը անպայման հնչելու է համերգին, այնպես որ այդ մասին հարցնել պետք չէ:

«Արմենիա-Ռոսսիա-դռուժբա-լյուբով. սա է մեր քաղաքականությունը»,- հայտարարեց Յ.Շևչուկը` նշելով, որ վաղուց ցանկություն ուներ գալ Հայաստան, քանի որ շատ տպավորված է Հայաստանի պատմական անցյալով, հուշարձաններով և այլն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նրան չէին հրավիրում, արձագանքեց` կարող ենք գալ նաև առանց հրավերի, ոչ մի խնդիր չկա:
Ինչու են իր խմբի անդամները երիտասարդներ, արդյոք սա նշանակում է, որ նախկին գործընկերներին թոշակի է ուղարկել: Հարցին Յ.Շևչուկը նշեց, որ հիմնական պատճառը նոր ալիքով ընթանալն է.

«Մենք որոշեցինք նվագել ավելի ակտուալ ռոք, ավելի ժամանակակից, պսիխոդելիկ գործեր: Սա է պատճառը, թեև գործընկերներս հիմա էլ նվագում են հայտնի ռոք խմբերում»,- նշեց նա:

Շևչուկի տրամադրությունը բավականին բարձր էր, ամեն հարցի պատասխանում նա հումորի հատիկներ էր ներմուծում: Թերևս պատճառը գիշերային Երևանն էր, որ տպավորել էր երգչին, ով Հանրապետության հրապարակը մավրիտանյան ոճի մեջ է տեսել, ուր երգող շատրվանների ներքո լսվում է իր սիրելի Շառլ Ազնավուրի ձայնը….

«Ես ուզում եմ ասեմ, որ մեր այցի հիմնական նպատակներից մեկն է լսել այդ ռոքը, որ առկա է ձեր երկրում.. այո: Թե ինչի մասին են խոսում ձեր հազարամյա քարերը, լեռները մենք կլսենք, որովհետև հայկական ռոք, ցավոք սրտի, քիչ ենք լսել»,- հայտարարեց «ДДТ»-ի լիդերը:

Ի դեպ, Հայաստան աշխարհը Շևչուկի համար խորը իմաստ ունի, քանի որ Սպիտակի աղետալի երկրաշարժի գիշերը մահացել է իր սիրելի պապը. Այս փաստը Շևչուկի համար խորհրդանշական է… իսկ դրանից հետո, իհարկե, Հայաստանի հետ շատ այլ ասոցիացիաներ կան.

«Ես եղել եմ Իսրայելի հայ համայնքում, եկեղեցիներում, զրուցել ենք հայոց Ցեղասպանության մասին… Հայաստանն ինձ մոտ է»,- հավելեց նա:

Placeholder
«Хочу сказать от лица коллектива Բարև ձեզ». Շևչուկն ու ДДТ-ն Երևանում են