«Նաիրիտ»-ում հրդեհ է բռնկվել
Իրավունք
19:22 17/06/2013

«Նաիրիտ»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր ԱԻն փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի տարածքում` թիվ 1/24 արտադրամասի մոտակա ուսումնական աշտարակում: Հրդեհի հետևանքով այրվել են 100 կգ ռետինե թափոններ:

Placeholder
«Նաիրիտ»-ում հրդեհ է բռնկվել