Անշարժ ցուցարարների յուրօրինակ ակցիան Ստամբուլում
Տարածաշրջան
13:13 18/06/2013

Անշարժ ցուցարարների յուրօրինակ ակցիան Ստամբուլում

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի տեղեկացմամբ` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրք ցուցարարները յուրօրինակ բողոքի ակցիա են իրականացրել:

Էրդեմ Գյունդուզ անունով ցուցարարը Թաքսիմի մետրոյի մուտքի մոտ ժամեր շարունակ անշարժ կանգնել է` բոյկոտելով ոստիկանության կողմից Գեզի զբոսայգուց ցուցարարների վտարումը: Այս նախաձեռնությանը միացել է մոտ 300 ցուցարար:

Ոստիկանությունը միջամտել է ցուցարարների այս ակցիային և ցրել «անշարժ կանգնածներին»: Իսկ 10 ցուցարարներ, որոնք ընդդիմացել են, ոստիկանության կողմից բերման են ենթարկվել:

Թաքսիմում «անշարժացած մարդ» ակցիային մասնակցել են նաև կանայք: Կանանցից մեկը չի դիմացել և ուշագնաց է եղել: Ըստ աղբյուրի` ակտիվիստներից մեկը երեկվանից մինչև այժմ դեռ կանգնած է:

Placeholder
Անշարժ ցուցարարների յուրօրինակ ակցիան Ստամբուլում