Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխության թեմայի շուրջ
Աշխարհում
16:44 18/06/2013

Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխության թեմայի շուրջ

Մամուլը շարունակում է քննարկել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության հարցը: Ինչպես տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հենվելով դոնեցկյան թիմի աղբյուրների վրա, հայ ֆուտբոլիստն առաջիկա երկու օրվա ընթացքում բժշկական հետազոտության կենթարկվի անգլիական ակումբում:

Այսպիսով` Մխիթարյանը շտապ պետք է մեկնի Անգլիա, իսկ նրա հետ պայմանագրի ստորագրման մասին մերսիսայդցիները պաշտոնապես կհայտարարեն շաբաթվա վերջին: Նրա տրանսֆերային արժեքը կկազմի 30 մլն եվրո:

Հայաստանյան աղբյուրները, սակայն, նշում են, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Հենրիխ Մխիթարյանը շարունակում է իր արձակուրդն անցկացնել Երևանում:

Սակայն առաջին տարբերակն առավել հավանական է թվում: «Լիվերպուլն» սկսում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին և պետք է արագ լուծի տրանսֆերների հետ կապված խնդիրները, որպեսզի թիմն ամբողջական կազմով անցնի նախապատրաստական փուլը: Բացի այդ, անգլիական մամուլը երեկ արդեն նշել է, որ մերսիսայցիները հույս ունեն այդ խնդիրը լուծել ընդամենը 48 ժամվա ընթացքում: Ստացվում է, որ Մխիթարյանն արդեն պետք է լինի Անգլիայում…

Placeholder
Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխության թեմայի շուրջ