«Սպայկա» ընկերությունը գյուղացուց ծիրանը կմթերի 1 կգ-ն 500 դրամով
Տնտեսություն
14:35 18/06/2013

«Սպայկա» ընկերությունը գյուղացուց ծիրանը կմթերի 1 կգ-ն 500 դրամով

Արարատի մարզ մեկնած գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Սպայկա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մեկ կիլոգրամ ծիրանը մթերել 500 դրամով:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի են դուրս եկել` դժգոհություն հայտնելով, որ արտահանողները իջեցրել են ծիրանի մթերման գինը: Գյուղացիների խոսքով, 12-13 կիլոգրամանոց արկղը նրանք հաշվում են 10 կգ, բացի դրանից էլ նախկին 5000 դրամի դիմաց սկսել են մթերել 4000 դրամով:

«Վաղվանից արդեն «Սպայկա» ընկերությունը  կսկսի մթերել` 1 կգ-ն 500 դրամով: Հիմա բանակցություններ ենք տանում այլ արտահանողների հետ, որ այդ գնի սահմաններում իրականացնեն մթերումը»,-ասաց փոխնախարարը:

Նախորդող հրապարակումներ`
Բողոքի են դուրս եկել Արտաշատի գյուղերի բնակիչները

 Գյուղացին ինֆարկտի է հասել. Ծիրանը քաղել է, տանող չի եղել

Placeholder
«Սպայկա» ընկերությունը գյուղացուց ծիրանը կմթերի 1 կգ-ն 500 դրամով