Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը, ով երկրպագուների մեծ բանակ ունի նաև ամբողջ աշխարհում, ժամանել է Շանհայ: Այս այցը, սակայն, դեռ երկար կհիշեն թե նրան դիմավորողները, թե ֆուտբոլիստն անձամբ:
Ինչպես տեղեկացնում է «Guardian»-ը, համաշխարհային մեծության աստղին ողջունելու էին եկել հարյուրավոր ուսանողներ ու բազմաթիվ երկրպագուներ, սակայն իրենց սիրելի ֆուտբոլիստին տեսնել ցանկացողներն այնքան են ոգևորվել, որ խուճապ է առաջացել և սկսվել է մասսայական ծեծկռտուք: Ըստ նախնական տեղեկությունների, 7 մարդ վիրավորվել է և տուժողների քանակը կարող ավելանալ: Րոպեների ընթացքում երկրպագուների դեմքից ժպիտն անհետացել է…
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Բեքհեմին դիմավորելու է եկել 1000 մարդ: Ֆանատները ջարդել են դարպասները, ճեղքել են ոստիականական պաշտպանությունը և շրջապատել այն մեքենան, որով ժամանել է ֆուտբոլիստը: Արդյունքում, Դևիդն արագ մեկնել է` չհասցնելով մասնակցել նախատեսված միջոցառումներին:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Բեքհեմը դարձել է Չինաստանի ֆուտբոլի դեսպանը, ինչի հետ կապված ստիպված է հաճախակի այցելել այս երկիր: Չնայած տհաճ միջադեպին, Դևիդը կշարունակի ճանապարհորդել Չինաստանով` նպաստելով ֆուտբոլի զարգացման գործընթացին: