Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալեց բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հյունընկալեց հայաստանյան բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին` ազատ շփման ձևաչափով քննարկելով հայկական ֆուտբոլին, Հայաստանի ազգային հավաքականին և, ընդհանրապես, ֆուտբոլային տիրույթին վերաբերվող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը կայացավ բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերի 25 ներկայացուցիչների հետ և տևեց մոտ 3,5 ժամ:
Նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց բացառապես բոլոր հարցերին, տեղի ունեցավ հանգամանալից քննարկում: Առաջարկներ ներկայացվեցին նաև հանդիպման մասնակիցների կողմից, որոնք նույնպես բազմակողմանիորեն քննարկվեցին:
Ռուբեն Հայրապետյանն ամբողջովին հերքեց վերջերս շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց ինքը և Օլեգ Մկրտչյանը Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերից ունենալու են շուրջ 50% ընդհանուր եկամուտ: Պայմանագրում կա կետ, որի համաձայն «Փյունիկն» է ունենալու եկամուտ:
Անդրադարձ կատարելով հավաքականում տիրող մթնոլորտին` Հայրապետյանը հավաստիացրեց, որ ինքը որևէ կապ չունի խաղացողների ընտրության հետ և չի խառնվում ներքին խոհանոցին:
Խոսք գնաց նաև «Իմպուլսի» լուծարման նախադրյալների մասին և Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ խնդիրն ամենևին մրցավարությունը չէ, խնդիրը ֆինանսական դժվարություններն են:
Վերջում ՀՖՖ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը և նշեց, որ այսպիսի հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն: