Արարատի մարզպետը հեռացել է Հայաստանից
Օրվա մամուլ
09:35 20/06/2013

Արարատի մարզպետը հեռացել է Հայաստանից

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեկնել է արտասահման՝ հունիսի 11-ից իր հաշվին արձակուրդ վերցնելով: Մարզպետը գուցե մտածված է այս քայլին դիմել՝ հաշվի առնելով, որ հենց այդ ընթացքում նրա ղեկավարած մարզում մեծ չարաշահումներ բացահայտվեցին «ՀՀ հողօգտագործողների դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» մեջ:

Երեկ ԱԺ-ում պատգամավորները միմյանց ասել են, թե կատարած չարաշահումների բացահայտման պատճառով «Լոնդիկը թռել է Հայաստանից»: Է. Բաղդասարյանի մամլո խոսնակը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի ասել, թե մարզպետն ինչու է իր հաշվին արձակուրդ վերցրել ու մեկնել Հայաստանից, ընդամենն ասել է, որ նրա արձակուրդի ժամկետը կավարտվի հունիսի 25-ին:

Placeholder
Արարատի մարզպետը հեռացել է Հայաստանից