Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են անցկացնում իրեն սնանկ հայտարարած «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձերն ու այդ գործում ակնկալում կառավարության աջակցությունը:
«Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությանն ուղղված խմբագրության զանգերը մնում են անպատասխան: Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ վաճառում են գույքը` կուտակված պարտաքերը, այդ թվում աշխատավարձերը վճարելու համար:
Ընկերությունը հրապարակել էր պարտքերի ու տույժերի ցանկը, որի համաձայն, օդի պետական տուրքը կազմել էր 5,489,160,000 դրամ, իսկ տույժը` 16,208,653,000 դրամ:
Մանրամասները` քիչ անց:
Նախորդող հրապարակումներ`
«Արմավիա»-ն 7 ամիս աշխատավարձերը չի վճարել
«Արմավիա»-ն վաճառում է գույքը` պարտքերը մարելու համար
Հայաստանի կառավարությունը դատի է տվել «Արմավիա»-ին