Իտալական Էտնա հրաբուխը մտել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ
Քաղաքական
18:01 21/06/2013

Իտալական Էտնա հրաբուխը մտել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ

 Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբուխը մտցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ` այդպիսի որոշում կայացվել է Կամբոջայում տեղի ունեցող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 37-րդ նստաշրջանում:

Էտնան, որի բարձրությունը կազմում է ծովի մակերևույթից 3.3 հազար մետր, Եվրոպայում ներկայումս գործող ամենահզոր հրաբուխն է:

Placeholder
Իտալական Էտնա հրաբուխը մտել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ