Մխիթարյանին «Շախտյորում» սպասում են հունիսի 23-ին
Աշխարհում
14:06 21/06/2013

Մխիթարյանին «Շախտյորում» սպասում են հունիսի 23-ին

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում «Լիվերպուլ» տեղափոխության մասին վերջին օրերին շատ լուրեր են տարածվել, մոտ ժամանակներս պետք է վերադառնա ուկրաինական ակումբի մարզաբազա:

«Հենրիխը թիմին պետք է միանա հունիսի 23-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Հիշեցնենք, որ դոնեցկյան թիմն այժմ Ավստրիայում նախապատրաստվում է նոր մրցաշրջանին:

Placeholder
Մխիթարյանին «Շախտյորում» սպասում են հունիսի 23-ին