Էջմիածնի բնակիչն Օրանժի շնորհիվ կմեկնի Ռուսաստան
Տնտեսություն
16:45 21/06/2013

Էջմիածնի բնակիչն Օրանժի շնորհիվ կմեկնի Ռուսաստան

Այսօր հայտնի է դարձել այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթ՝ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Էջմիածնի բնակիչ Հերիքնազ Մալխասյանն է, ում զանգահարել էր ամուսինը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Հերիքնազը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Հերիքնազն արդեն վեցերորդ բաժանրդն է, ով այս տարի Orange-ից անակնկալ տոմս է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին»,-ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
 

Placeholder
Էջմիածնի բնակիչն Օրանժի շնորհիվ կմեկնի Ռուսաստան