Երևանի կենտրոնական փողոցները փակ են
Սպորտ
09:10 22/06/2013

Երևանի կենտրոնական փողոցները փակ են

Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումների կապակցությամբ այսօր` առավոտվա 9-ից փակ են Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Հաղթանակի» կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղուն հարող խաչմերուկները:  Միջոցառումները ընթանում են ՄՕԿ-ի հովանու ներքո` Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախաձեռնությամբ:

Փողոցները բաց կլինեն ` Հանրապետության հրապարակի շատրվաններից «Հրազդան» մարզադաշտ ավանդական վազքարշավի ավարտից հետո:

Երեկոյան դժվարանցանելի կլինեն նաև Հյուսիսային պողոտային և Ազատության հրապարակին հարող խաչմերուկները, որտեղ ժամը 18-ին կմեկնարկեն սպորտային, իսկ 20:30-ին` մշակութային միջոցառումները:

 

 

Placeholder
Երևանի կենտրոնական փողոցները փակ են