Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը դժգոհ է դիրիժոր Կարեն Դուրգարյանից.  «Ինչ-որ ինտերպրետացիաներ է անում»
Մշակույթ
11:00 22/06/2013

Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը դժգոհ է դիրիժոր Կարեն Դուրգարյանից. «Ինչ-որ ինտերպրետացիաներ է անում»

Հունիսի 20-ին անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կրկին «Սպարտակ» բալետն է ներկայացվել (Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ) օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր` Կարեն Դուրգարյան) մասնակցությամբ:

Panorama.am-ի հետ զրույցում Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը դժգոհություն հայտնեց դիրիժորից՝ Կարեն Դուրգարյանից: «Օրկեստրը լավն է, բայց դիրիժորը ինչ-որ ինտերպրետացիաներ է անում, որը ոչ մի կապ չունի բեմադրության հետ: Գրիգորովիչը բեմադրել է կոնկրետ, հստակ դրամատուրգիան այս ինչ ռիթմով, արագությամբ, բայց դիրիժորն արագացնում է, դանդաղեցնում է: Աբսուրդ բաներ է ստացվում»,- իր դժգոհության պատճառները այսպես ներկայացրեց բալետմայստերը:

Ռ. Խառատյանն ընդգծեց, որ բալետում սիմֆոնիկը ենթարկվում է բալետի դրամատուրգիային, օպերայում՝ օպերայի դրամատուրգիային: Նրա խոսքով, եթե Կ. Դուրգարյանն ուզում է ազատ ինտերպրետացիաներ անել, պետք է առանձին նվագի, առանց բեմադրության և «ինչքան ուզում է թող երկարացնի»:

Placeholder
Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը դժգոհ է դիրիժոր Կարեն Դուրգարյանից. «Ինչ-որ ինտերպրետացիաներ է անում»