Պաշտոնական. Անչելոտտին` «Ռեալի» գլխավոր մարզիչ
Աշխարհում
16:44 25/06/2013

Պաշտոնական. Անչելոտտին` «Ռեալի» գլխավոր մարզիչ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարության ջանքերն ապարդյուն չանցան և, ինչպես տեղեկացնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը, ՊՍԺ-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին վստահվեց «Արքայական ակումբի» ղեկը:

Իտալացի մասնագետը 1995-2009 թթ. աշխատել է հայրենիքում, որից հետո գլխավորել է «Չելսին» ու ՊՍԺ-ն: Մարզչական կարիերայի ընթացքում Անչելոտտին իր գլխավորած թիմերի հետ միասին հաղթել է A սերիան, Պրեմիեր լիգան և Լիգա 1-ը, Իտալիայի և Անգլիայի սուպերգավաթները, ինչպես նաև Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի գավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը:

«Ռեալի» հետ կնքված պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 

Placeholder
Պաշտոնական. Անչելոտտին` «Ռեալի» գլխավոր մարզիչ