Սյունիքի նախկին մարզպետը նախարար է ուզում դառնալ
Օրվա մամուլ
09:32 25/06/2013

Սյունիքի նախկին մարզպետը նախարար է ուզում դառնալ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին «քաջությունը» չունի, բայց դեռևս պայքարում է անցյալի «փառքը» վերադարձնելու համար: Այս օրերին նա հաճախ է լինում Երևանում ու, «Իրատես de facto»-ի աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձևերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ «երես առ երես» տեսնվելու համար:

Ինչպես թերթի աղբյուրն է փոխանցում, այս օրերին նրա հիմնական զբաղմունքը այս ուղղությամբ «աշխատելն» է: «Սակայն մնացած ժամանակն էլ պարապ չի անցկացնում: Նա այս ու այն կողմ լուրեր է տարածում, թե հիմա մի քիչ հանգստանում է, հետո իրեն նախարար են նշանակելու: Տեսնես` ինչի՞ նախարար, չլինի՞ բնապահպանության»:

Placeholder
Սյունիքի նախկին մարզպետը նախարար է ուզում դառնալ