Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը, որի ժամկետը կավարտվի 2015 թ. հունիսին, մոտ ժամանակներս կերկարաձգվի:
«Դա մեր ակտիվն է, և մենք Ռոնալդուի շուրջ ենք ուզում կառուցել թիմի ապագան: Շուտով այդ հարցում հստակություն կլինի: Ես չեմ կասկածում, որ Ռոնալդուն կարիերան հենց «Ռեալում» կավարտի: Վստահ եմ, որ նա կերկարաձգի պայմանագրի ժամկետը: Մինչև մրցաշրջանի սկիզբը կհայտարարվի նրա հետ նոր պայմանագրի ստորագրման մասին»,- նշել է «Արքայական ակումբի» նախագահը: