Երևանում բացվեց ՀԱՊԿ-ի երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը
Քաղաքական
10:50 26/06/2013

Երևանում բացվեց ՀԱՊԿ-ի երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը

Երևանում այսօր առավոտյան բացվեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինդտիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտը»:

Ֆորումի բացման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը ընթերցեց ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինդտիտուտի տնօրեն գեներալ մայոր Հայկ Քոթանջյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նման բարձր ներկայացուցչական համաժողովի անցկացումը մեր երկրում, հույս հայտնելով, որ այն կդառնա լուրջ հարթակ՝ ՀԱՊԿ-ի կայացման և ռազմավարական համագործակցության զարգացման գործում:

«Հայաստանը դարձել է ակադեմիական մի հարթակ, որը նոր որակ է հաղորդում կառույցին, նաև մեթոդաբանական և գիտակիրառական բաղադրիչների առումով», - մասնավորեցրել է ՀՀ նախագահը և նշել, որ ՀԱՊԿ-ի համակողմանի կայացման աշխատանքի արդյունքը ուղղված է Եվրասիական տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը: Երկրի ղեկավարը անհրաժեշտ է համարել և խիստ կարևրել նաև համագործակցության մակարդակի բարձրացումը:

Նշենք, որ ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

Placeholder
Երևանում բացվեց ՀԱՊԿ-ի երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը