Ծառուկյանը ԲՀԿ-ականների հորդորել է մինչև սեպտեմբեր չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին
Օրվա մամուլ
09:41 26/06/2013

Ծառուկյանը ԲՀԿ-ականների հորդորել է մինչև սեպտեմբեր չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել և այլևս չի հիշում երկրի ծանր վիճակն ու կառավարությանն ուղղած իր քննադատությունը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանդիպել ԲՀԿ-ականների հետ՝ հորդորել «չխոսել մինչև սեպտեմբեր»: Այսինքն՝ չքննադատել կառավարությանն ու չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին: Թե ինչ է սպասում ԲՀԿ-ն սեպտեմբերին՝ հայտնի չէ:

Placeholder
Ծառուկյանը ԲՀԿ-ականների հորդորել է մինչև սեպտեմբեր չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին