Մխիթարյանը դեռ կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
Աշխարհում
14:43 26/06/2013

Մխիթարյանը դեռ կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»

Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է 25 մլն եվրո վճարել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար: Ինչպես հաղորդել է ակումբի մենեջեր Միխայել Ցորկը, մոտ ժամանակներս «Բորուսիան» պայմանագրեր կստորագրի 3 շատ ուժեղ ֆուտբոլիստների հետ:

Գերմանական «Bild»-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ նրանցից մեկը կարող է լինել Մխիթարյանը: Աղբյուրի տեղեկություններով` «Բորուսիան» արդեն սկսել է բանակցությունները` 24-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:

Սակայն դորտմունդցիները դեռ պետք է դիմանան անգլիական «Լիվերպուլի» հետ մրցակցությանը, որն ակտիվորեն բանակցում է Մխիթարյանի հետ: Նույնիսկ հաղորդվել է, որ Հենրիխը բժշկական հետազոտության է ենթարկվել «Լիվերպուլում», բայց այդ տեղեկությունն ավելի ուշ չհաստատվեց:

Placeholder
Մխիթարյանը դեռ կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»