Պյատախին. «ԱրմենՏել»-ն աշխատանքի բոլոր փուլերում առաջնորդվելու է հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ
Տնտեսություն
15:07 27/06/2013

Պյատախին. «ԱրմենՏել»-ն աշխատանքի բոլոր փուլերում առաջնորդվելու է հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ

«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերության պրոֆեսիոնալ թիմը»,-այսօր լրագրողների հետ առաջին հանդիպմանը հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) նորանշանակ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով, ընկերությունն իր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում առաջնորդվելու է հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ, արդի նորարարական լուծումների և ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրմամբ, ինչպես նաև առավելագույն ուշադրության է դարձնելու բաժանորդների սպասարկման որակին:

«Համոզված եմ, որ «Վիմպելկոն» ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը և եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառումը մեզ հնարավորություն կտա գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում»,-Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերությունից հիշեցնում են, որ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից:

 

Placeholder
Պյատախին. «ԱրմենՏել»-ն աշխատանքի բոլոր փուլերում առաջնորդվելու է հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ