Alcatel One Touch Idol Ultra-ն՝ արդեն վաճառքում
ՏՀՏ-ն Հայաստանում
12:50 28/06/2013

Alcatel One Touch Idol Ultra-ն՝ արդեն վաճառքում

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Alcatel One Touch նորաոճ հեռախոսները, այդ թվում՝ ներկայումս հասանելի ամենաբարակ՝ Alcatel One Touch Idol Ultra մոդելը:

Ընդամենը 6,45 մմ հաստությամբ Alcatel One Touch Idol Ultra-ն նրանց համար է, ովքեր գնահատում են ժամանակակից դիզայնը և տեխնոլոգիաները: Սմարթֆոնը գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա՝ ընձեռելով հաղորդակցման այսօրվա պահանջներին համապատասխան լայն հնարավորություններ, ինչպիսիք են HD տեսանկարահանումը, 8 ՄՊ տեսախցիկը, գերզգայուն էկրանը և շատ ավելին: Ի դեպ` Alcatel One Touch Idol Ultra սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից:

Առաջարկվող Alcatel One Touch հեռախոսների մոդելներ և գներ.


Մոդել
Գին
(դրամ)
Alcatel One Touch Idol Ultra
177000
Alcatel One Touch X’Pop
89900
Alcatel One Touch M’Pop
69900
Alcatel One Touch S’Pop
59900

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: 

Placeholder
Alcatel One Touch Idol Ultra-ն՝ արդեն վաճառքում