Պ.Հայրիկյան. Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ
Քաղաքական
11:55 28/06/2013

Պ.Հայրիկյան. Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր կատարվել, ասուլիսի ներկայացավ անվտանգությունն ապահովող աշխատակիցների ուղեկցությամբ: «Պետության նախաձեռնությամբ է իմ անվտանգությունն ապահովվում: Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ»,- ասաց նա:

Կրկնեց, որ մահափորձի կազմակերպիչը ռուսական իմպերիալիզմն է իր ԿԳԲ-ական ցանցով: Պ. Հայրիկանը հավելեց, որ ինքը չի ասում, թե այդ ուժն այսօրվա Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունի:

Միաժամանակ ընդգծեց. «մահափորձը ոչ թե իմ է կատարված, այլ Ձեր»:

Խոսելով գործի առիթով ընթացող դատավարության մասին, Պ. Հայրիկյանն ընդգծեց, որ դատարանը մի քիչ «տարօինակ» պահեց. «Մարդը 100 հազար դոլարի է ստանում անծանոթ մարդկանցից: Դատարանը թող կանչի այդ մարդկանց»:

Նախորդող նորություններ`  Հայրիկյանի այսօրվա ցուցմունքից. «Պատվեր կատարողները իրենց երեխաների ապագայի վրա էին կրակում» (տեսանյութ)

Placeholder
Պ.Հայրիկյան. Բոլորն էլ գիտեն, որ իմ դեմ կատարված մահափորձի հիմնական պատվիրատուն բացահայտված չէ