Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը չի վնասվել
Մշակույթ
09:20 28/06/2013

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը չի վնասվել

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով այրվել է միայն վերականգնվող գմբեթի վերին հատվածի բետոնապատման փայտյա կաղապարը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Ըստ նախնական տվյալների, գմբեթը չի վնասվել:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին հրդեհ էր բռնկվել Գյումրու Ամենափրկիչ եկեղեցում: Այն կառուցվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ:

Նախորդող նորություն` Տիրոջ մոտը հաճելի լինենք. Վարդան Ղուկասյանը իր եկեղեցու հրդեհի մասին (տեսանյութ)

Placeholder
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը չի վնասվել