Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կրոնականի չվերածվի
Քաղաքական
13:10 29/06/2013

Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կրոնականի չվերածվի

«Եթե մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները լավացնենք, ապա կարող ենք օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը:

Իրանի դեսպանը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում՝ այն դիտարկմանը, թե Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը ուժեղանում է, ինչն էլ հարուցում է Ադրբեջանի ժողովրդի զայրույթը, մասնավորապես պատասխանել է. «Եթե դուք կարծում եք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների խզմամբ Հայաստանի վիճակը տնտեսապես կվատանա և այդ հանգամանքը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը, սխալվում եք»:

Շարունակելով թեման՝ դեսպան Փաք Այինը հավելել է. «Միացյալ Նահանգներն Ադրբեջանի բարեկամ երկրներից են, սակայն ԱՄՆ-ի մի քանի նահանգներ արդեն պաշտոնապես ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ուստի մենք այն կարծիքին ենք, որ եթե Հայաստանի հետ մեր հարաբերությունները լավացնենք, ապա ինչ-որ ժամանակի կարող ենք նպաստել հակամարտության կարգավորմանը: Ավելին, Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կրոնականի չվերածվի, ուստի Հայաստանի հետ մեր հարաբերությունները ցույց են տալիս, որ ԼՂ հակամարտությունը կրոնական չէ»:

Այն հարցին, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել ադրբեջանցիներին, եթե պատերազմ լինի, արդյո՞ք Իրանը կրկին կօգնի Ադրբեջանին, Իրանի դեսպանը պատասխանել է. «Հուսով ենք, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»:

Նախորդող հրապարակումներ՝
Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարը. Ի՞նչ մտահոգություն ունի ԻԻՀ Մեջլիսի Հետազոտությունների կենտրոնը

ԼՂ հարցում Իրանի միջնորդական առաքելությունն ու Շուշիի ազատագրումը. իրանագետի դիտարկումները

Իրանագետ. Ադրբեջանը և՛ Արևմուտքի և՛ իսլամական երկրների հանդեպ վարում է երկակի արտաքին քաղաքականություն

Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները

Placeholder
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կրոնականի չվերածվի