Աղբյուր. Բերման է ենթարկվել Չախալյանի եղբայրը
Իրավունք
10:12 29/06/2013

Աղբյուր. Բերման է ենթարկվել Չախալյանի եղբայրը

Վրաց իրավապահները բերման են ենթարկել հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Այս մասին գրել է «Грузия Online»-ը, հղում անելով Ախալքալակի բնակիչներից մեկի խոսքերին:

Աղբյուրի համաձայն, Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոծմինդայում նույն օրը անկարգություններ հրահրելու համար, սակայն թե ինչ անկարգությունների մասին է խոսքը դեռևս հայտնի չէ: Ականատեսը միայն հայտնել է, որ Չախալյանին տարել են Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանության և հատուկ ջոկատայինների ուժերի գործադրմամբ, որոնք դիմակներով են եղել ու ավտոմատներով զինված:

Պաշտոնական տեղեկատվություն կատարվածի վերաբերյալ չկա:
 

Placeholder
Աղբյուր. Բերման է ենթարկվել Չախալյանի եղբայրը